Իրանի արտգործնախարարի տիկինն այցելել է Մատենադարան

27-01-2021 16:50:20   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տիկին Գայանե Մոկացյանի ուղեկցությամբ Մաշտոցի անվան Մատենադարան է այցելել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տիկին Մարիամ
Իմանիեի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի Ֆեյսբուքի էջից:
 
Հյուրերը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։
 
Արվեստաբան Իվեթ Թաջարյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող պարսկական ձեռագրերը և իրանահայ հայր ու որդի արվեստագետներ լուսանկարիչ Անտուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքները։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 277 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար