Զինվորական բարձր պաշտոններ նշանակելիս բացառել բարձրագույն զինվորական կրթություն չունեցող թեկնածուներին. ՊՆ պարզաբանումը

27-01-2021 19:00:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշտ քաղաքականություն վարել բարձր զինվորական պաշտոններում
կադրերի նշանակման հարցում: 
 
Այս առնչությամբ 1lurer.am-ը պարզաբանում խնդրեց Պաշտպանության նախարարությունից:
 
Նախարարությունից հաստատեցին տեղեկությունը. 
 
«Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել` զինվորական բարձր պաշտոններ նշանակելիս բացառել այն թեկնածուներին, որոնք չունեն բարձրագույն զինվորական կրթություն: Դա նախարարությունում սկիզբ առած գլոբալ բարեփոխումների կարևոր՝ կադրային ուղղություններից մեկն է»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 294 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար