Պրեմիերա՝ «Անտունի». ներկայացնում է «Քալաշյան» պարարվեստի դպրոցը


Պրեմիերա՝ «Անտունի». ներկայացնում է «Քալաշյան» պարարվեստի դպրոցը

  • 28-01-2021 10:35:05   | Հայաստան  |  Հասարակություն



«Քալաշյան» պարարվեստի դպրոցը ներկայացրել է  «Անտունի» նոր տեսահոլովակը, որը նվիրված է 2020-ի պատերազմին, հերոս, մեր ապրելու համար կյանք տված և մեր կողքին հիմա ապրող հայ զինվորին: Միտքն առաջացել է պատերազմի ընթացքում, բայց իրագործվել ավարտից հետո: Տեսահոլովակում գեղարվեստական ղեկավար  Ասատուր Քալաշյանի գեղեցիկ բեմադրությունն իրականություն են դարձրել «Քալաշյան» պրոֆեսիոնալ պարային դպրոցի ճկուն սաները, իսկ մենակատարը դպրոցի գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն է:   
 
   «Մենք փորձել ենք ակտիվացնել մշակույթն ի օգուտ այս դժվարին օրերի,  ես գտնում եմ, որ հենց այս օրերին մենք արվեստում ունենք շատ անելիքներ՝ լրացնելու համար այն բացը, որը գոյացել է հիմա մարդկանց մեջ: Մշակութային մարդիկ իրենց ստեղծագործություններով պետք է կարողանան ազգին հույսի ճանապարհ ցույց տալ, որ մարդիկ իրենց կյանքը կարողանան շարունակել նոր կետից»,-նշում է Ասատուր Քալաշյանը: 
 
 Երաժշտությունը կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևինն է, իսկ  դաշնակահարը Հայկ Մելիքյանն է: Բեմադրող օպերատորն Արթուր Օրդոյանն է: Տեսահոլովակում պատերազմից առաջ գործող շքեղ դահլիճ է, որին հաջորդում է ավերվածը, որը հիշեցնում է Շուշիում հակառակորդի հրթիռակոծությունից ավերված մշակույթի տունը: Սյուժեն Ասատուր Քալաշյանինն է:    «Քալաշյան» պարարվեստի դպրոցը գործում է արդեն 7 տարի, ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ,  իսկ «Անտունին» նրանց մեկնարկային տեսահոլովակն է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play