Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի անդամները՝ «Եռաբլուրում». լուսանկարներ


Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի անդամները՝ «Եռաբլուրում». լուսանկարներ

  • 28-01-2021 11:10:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի անդամների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
 
Վարչապետը ծաղիկներ է դրել արցախյան պատերազմի հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play