Ղարաբաղի սահմանները մնում են. պատերազմը տեղափոխվում է այլ հարթություն

28-01-2021 11:44:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Lragir.am Բաքվում ԱՄՆ դեսպանը հայտարարել է
, որ ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի  վերականգնմանը, մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարմանը, ճանապարհային եւ այլ ենթակառուցվածքների ստեղծմանը:
 
Ավելի վաղ Բաքուն ու Անկարան հայտարարել էին, որ թուրքական ընկերությունները մասնակցելու են Ղարաբաղի հետպատերազմյա վերականգնմանը: Բաքուն նման խոստում է տվել նաեւ պակիստանյան ընկերություններին: Իրանը նույնպես պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ աշխատանքներին:
 
Ուշադրություն է գրավում այն
հանգամանքը, որ հայտարարվում է Ղարաբաղի տարածքի տնտեսական վերականգնման մասին: Դրա տակ փաստացի հասկացվում է 1994 թ. հրադադարի շփման գծով տարածքների այն մասը, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ: Այսինքն, դա ընկալվում է որպես Ղարաբաղի տարածք: Հնարավոր է՝ դա ուղղված է հետագայում հայկական մնացած մասն այդ ծրագրերին «ինտեգրելուն», եւ թե այս, թե այլ հնարավոր տարբերակներում դրա մեջ անկասկած որոշակի ինտրիգ կա:
 
Ռուսաստանը կարծես թե պաշտոնապես չի հայտարարել նման մտադրության մասին, միեւնույն ժամանակ Մոսկվան փորձում է «բռնել գլխից»՝ վերահսկել հաղորդակցությունները՝ ստանձնելով դրանց անվտանգության երաշխավորի դերը, որը Մոսկվայի մտահղացմամբ՝ հնարավորություն կտա վերահսկել «վերականգնումը»:
 
Ղարաբաղի տնտեսական վերականգնման տակ փորձագետները տեսնում են աշխարհքաղաքական մրցակցություն Կովկասում: Այսինքն, այս ծրագրերը եւ մրցակցությունը հնարավոր են դարձել Հայաստանի հաշվին, ինչը բացատրում է 2020-ի պատերազմի հանգամանքները: Տարածքների՝ Հայաստանի վերահսկողության հանգամանքը խանգարող գործոն էր շրջանի բոլոր երկրների համար, քանի որ այդ պարագայում առաջանալու էր «միջազգային իրավունքի» խնդիրը, ըստ որի՝ Պուտինի մեկնաբանմամբ՝ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է»:
 
Հիմա այդ խոչընդոտը վերացել է համատեղ ջանքերով, եւ սկսվում է թերեւս ամենահետաքրքիրը՝ այս երկրների միջեւ մրցակցությունը՝ դրանից բխող հետեւանքներով: Դրանց ոտնատակ չգնալու համար Հայաստանը շտապ պետք է նոր ու ադեկվատ իշխանություն ձեւավորի՝ Նիկոլ+17-ից դուրս, կարգի բերի բանակը, վերջ տա կապիտուլյանտական ողբասացությանը եւ պատրաստվի վերականգնել քաղաքական սուբյեկտությունը: Ղարաբաղի դեմ ահաբեկչական պատերազմի բոլոր մասնակիցները չափազանց ծանր գին են վճարելու:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 203 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար