Մինչև կյանքի վերջին վայրկյանը հավատարիմ երդմանն ու կոչմանը

28-01-2021 12:18:29   | Հայաստան  |  Հասարակություն





 
 
Փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանն Արցախյան 2-րդ պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել է ռազմաճակատ, եղել է Հադրութ-Ֆիզուլի հատվածում։ Հոկտեմբերի 15-ին, իմանալով մի խումբ ժամկետային զինծառայողների շրջափակման մեջ գտնվելու մասին,
առանց վարանելու շտապել է նրանց օգնության, ծանր վիրավորում ստացել և կյանքը տվել հայրենիքին:
Արտակ Մարտիրոսյանը 16 տարեկանից նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը: Խաղաղապահ առաքելություն է իրականացրել Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում: 2 տարի ծառայել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունում։
 
Նրա նախաձեռնությամբ կահավորվել է «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնի հրաձգարանը։
 
Անասելի հպարտությամբ ու կարոտով են շարունակում ապրել անմահ հերոս փոխգնդապետ Մարտիրոսյանի ընտանիքի անդամներն ու ընկերները:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 221 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար