Մեր նորագույն պատմության ամենափառահեղ ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է. ԿԳՄՍ նախարար

28-01-2021 14:15:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:
 
«Հարգելի՛ հայրենակիցներ,
 
շնորհավորում եմ բոլորիս մեր պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ։
 
Մեր նորագույն պատմության ամենափառահեղ ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որի յուրաքանչյուր զինվոր պատվով
է կատարում իր հայրենանվեր պարտքը։
 
Արցախյան վերջին պատերազմում մեր բանակի քաջարի մարտիկները մեկ անգամ ևս ապացուցեցին հայրենի սահմանը կյանքի գնով պաշտպանելու իրենց բարձր գիտակցումն ու անձնվեր պատրաստակամությունը։ Հպարտորեն պետք է նշել, որ հայոց բանակում ծառայել ու մարտնչել են նաև մեր ուսանողները, մարզիկներն ու արվեստագետները՝ իրենց մասնագիտական ապագայի տեսլականն ազատ և ուժեղ հայրենիքում կառուցելու հեռանկարով։
 
Խոնարհումս հանուն հայրենիքի ընկած յուրաքանչյուր զինվորի պայծառ հիշատակին, նրանց ծնողներին և մանկավարժներին՝ կրթությամբ և դաստիարակությամբ ազգային արժեքները բարձր պահելու համար։
 
Հավերժ փառք հայոց բանակին»,- ասված է նախարարի ուղերձում։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 202 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար