Բոլորս պետք է լինենք Հայրենյաց պաշտպան. Դավիթ Բաբայան


Բոլորս պետք է լինենք Հայրենյաց պաշտպան. Դավիթ Բաբայան

  • 28-01-2021 14:35:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Թանկագի՛ն հայրենակիցներ, կուսակիցներ,
 
 Արցախի պահպանողական կուսակցության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: 
 
Այս տարի մենք յուրովի ենք հիշում այս նվիրական տոնը, յուրահատուկ է նաև օրվա խորհուրդը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում մեր ժողովուրդը, պետությունը, մենք բոլորս ծանր կորուստներ ենք կրել: Եվ այժմ պետք է անենք հնարավորը, որպեսզի կարողանանք հաղթահարել առկա դժվարությունները և դուրս գանք ստեղծված իրավիճակից, բոլորս պետք է լինենք Հայրենյաց պաշտպան՝ ամեն մեկս մեր տեղում պարկեշտ և արհեստավարժ կերպով կատարելով մեր պարտականությունները: Այսօր, ավելի քան երբեք, պետք է անհաշտ պայքար մղենք անարդարության, չարության, եսասիրության, նյութապաշտության և այլ արատավոր երևույթների դեմ, լինենք ավելի հանդուրժող ու կարեկից, հոգատար ու հայրենասեր: Այդ դեպքում, վստահ եմ, կկարողանանք գրանցել հաջողություններ: 
 
Խաղաղություն բոլորիդ:
 
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն