Գլուխդ բարձր քայլի՛ ու շտկի՛ր մեջքդ հայ զինվոր


Գլուխդ բարձր քայլի՛ ու շտկի՛ր մեջքդ հայ զինվոր

  • 28-01-2021 15:06:15   | Հայաստան  |  Հասարակություն

Շնորհավոր տոնդ, հայ զինվոր ու զորական։ Գլուխդ բարձր քայլի՛։  Դու կռվել ես հերոսաբար, կռվել ես արհամարհելով մահը, կռվել ես պատրաստ զոհաբերելու և զոհաբերելով կյանքդ հանուն երկրիդ ու ազգիդ։ Պարտության համար երբեք մեղավոր չզգաս, պարտությունը դավաճանության արդյունքն էր, ձեր թիկունքից հարվածելու, ձեր նվիրաբերումը ծախելու արդյունքն էր։ Մենք նորից շտկելու ենք մեր մեջքը, մենք նորից հաղթանակներ ենք տոնելու, մենք վերականգնելու ենք Աստծուց տրված մեր հայրենիքը։ Միայն սխալներից դասեր քաղել ու փոխվել է պետք։ 
 
Հայոց բանակը արդեն 4513 տարեկան է, 4513տարի առաջ էր, որ մեր նախահայր Հայկը հաղթեց ոսոխ Բելին ու հիմք դրեց Հայկյան ազգին։ Դու այդ հզոր նախնու ժառանգն ես, ով ժառանգեց ԱԶԱՏՈՒԹՅԱՆ  ոգին ու պարտ ես ԱԶԱՏ ԱՊՐԵԼՈՒ և ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻԴ ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԺԱՌԱՆԳԵԼՈՒ։ Ուրեմն ՈՏՔԻ, կոտրվել չկա, վիշտդ հաղթահարի ու քայլիր դեպի ՀԱՂԹԱՆԱԿ։ ԻՐԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ, ԴՈՒ ՊԱՐՏ ԵՍ։ 
 
Հրեշտակների վերածված մեր լույս որդիներ, շնորհակալ ենք ձեզ, խոնարհվում եմ ձեր շիրիմների առաջ։ Երկնքի արքայության արժանանաք։
 
Բուժվող մեր որդիներ, շնորհակալ ենք, կյանքը դեռ առջևում է, չվհատվեք, դուք ավելի լիարժեք եք, քան ուղեղից հիվանդ֊տականքները։ Աստված հոգիներն է քննում և ոչ մարմինը։
 
Լեռները գրկած մեր որդիներ, շնորհակալ ենք, լեռների համար կռվեցիք ու դարձաք լույսի որդիներ։ 
Գերեվարված որդիներ, կներեք, ներեք մեզ մեր անատամությունը։ Դիմացեք, դիմացեք մինչև տուն հասնեք։ Աստված օգնական ձեզ։
 
ՀԱՅԿԻ ՍԵՐՈՒՆԴ, հիշի՛ր նախնիներիդ փառավոր պատմությունը ու շտկի՛ր մեջքդ։ Ճզմի՛ր ներսդ կրծող ճիճվին ու քայլի՛ր դեպի հզորացում, դեպի՛ հաղթանակ։ 
Քայլի՛ր և Աստված զորավիգ կլինի քեզ։
 
պատմաբան
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն