Գուրգեն Դալիբալթայանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով


Գուրգեն Դալիբալթայանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

  • 28-01-2021 15:08:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
 
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
 
 
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play