Հայաստանը չի կարող առանց բանակի գոյություն ունենալ. Արա Պապյան


Հայաստանը չի կարող առանց բանակի գոյություն ունենալ. Արա Պապյան

  • 28-01-2021 15:49:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am  «Պետք է ստեղծել առողջ հասարակություն, որի ամեն մի ներդրած գումարը ճիշտ նպտակակետին կհասնի։ Այո, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց խաղաղություն հնարավոր է մեր տարածաշրջանում, եթե ունես բավարար ռազմական ուժ՝ հակադարձելու։ Ցավոք սրտի, մեր միջավայրը այն միջավայրը չէ, որ խեղճանալով խաղաղություն լինի։ Հետևաբար, մենք առաջիկա տարիներին ամեն ինչ պետք է անենք՝ ստեղծելու ժամանակակից բանակ»,- այս մասին «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնած երթի ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը։
 
Նա նշեց, որ մեր ամենամեծ խնդիրներից մեկը հիմա այն է, որ ոչ թե պոռոտախոսությամբ ու կարգախոսներով պետք է փորձել դառը պարտությունը ծածկել, այլ պետք է վերլուծել մանրակրկիտ, հասկանալ սխալները, մեղավորներին պատժել։ «Մեզ մոտ պատժի գաղափարն ընդհանրապես մոռացվել է, բայց մեղավորներին պետք է պատժել, արդարամիտներին ու առաքինիներին՝ խրախուսել և հետևողականորեն գնալ բանակի ստեղծմանը։ Հայաստանը չի կարող առանց բանակի գոյություն ունենալ»,- հավելեց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play