ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանության նախարարություն


ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանության նախարարություն

  • 28-01-2021 15:54:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 28-ին՝ Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:
 
Դեսպանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և Օնիկ Գասպարյանին Բանակի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ, կարևորել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական մակարդակը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն