Իրանի արտգործնախարարը ժամանեց Թբիլիսի


Իրանի արտգործնախարարը ժամանեց Թբիլիսի

  • 28-01-2021 16:03:28   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Տարածաշրջանային այցի շրջանակում Վրաստան է ժամանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
 
Թբիլիսիում այսօր Զարիֆը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետի, նախագահի, արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
 
Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը Վրաստան է այցելում Ադրբեջանից, Ռուսաստանից, Հայաստանից հետո և նախատեսում է լինել նաև Թուրքիայում։
 
Զարիֆն ավելի վաղ կողմ է արտահայտվել տարածաշրջանային վեցակողմ՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, համագործակցության նախաձեռնությանը։
 
Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համատեղ ձևաչափի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի դեռ Մոսկվան օկուպացրած է պահում երկրի տարածքների 20 տոկոսը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը