Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ


Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ

  • 28-01-2021 18:11:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանըը կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ, Aysor.am-ին ասացին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։
 
Նշվում է, որ Սերժ Սարգսյանն այդ պատճառով այս տարի չի կարողանա այցելել «Եռաբլուր», հետաձգել է իր  բոլոր հանդիպումներն ու այցելությունները:
 
«ՀՀ երրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, ապաքինվում է տանը, վիրուսը հաղթահարում է առանց բարդությունների», - նշեցին գրասենյակից։
 
Նշենք, որ Բանակի օրվա առթիվ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
 
ՀՀ երրորդ նախագահը նաև ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play