Վայ կառավարիչներ, հեռու մնացեք բանակից. գնդապետ


Վայ կառավարիչներ, հեռու մնացեք բանակից. գնդապետ

  • 12-02-2021 15:30:24   | Հայաստան  |  Քաղաքական

ՍԵԼԸ ՃՌԱԼՈՒն, ՍԵԼՎՈՐՆ Է ՃՌՈՒՄ։
 
Վերջին պատերազմի ակտիվ փուլը բանակի համար դադարել է շատ ավելի ուշ քան իրենց շեֆերի կողմից նշանակված անճար, թույլիկ, բանակում չծառայած երկրի կառավարման գլխավոր մարմնի խորհրդարանի համար, ավելին պետության բոլոր ուժային համակարգերի գործիքակազմերի առկայության պայմաններում չկարողացաք պաշտպանել ինքներդ Ձեզ, երկրի վարչապետին, խորհրդարանի ղեկավարին, նույնիսկ շենքը, էլ ուր մնաց Արցախն ու հայրենիքը։ Դուք վայ կառավարիչներդ իշխանության եք եկել մի կարգախոսով, որը մերժում է հներին, երեք տարի է Ձեր կարգախոսը չի փոխվել, ընդհակառակը դարձել է քաղաքական և տնտեսական գլխավոր ծրագիր,և նույն բանակն է կանգնել Ձեր կողքին, որ դուք մինչև հիմա ներկայացնում եք մեր թշվառ երկրի գլխավոր մարմինը։ Կառավարել չգիտեք հասկացանք, լռել էլ չգիտե՞ք։ Ինչո՞ւ եք էդքան ապաշնորհ։ Հիմա էլ բանակին մեղադրո՞ւմ եք պատերազմի պարտության մեջ։ Ո'չ բանակը չի պարտվել։ Պարտվել է Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը, Իմ Քայլը դաշինքը որպես իշխող Ծառուկյան դաշինքը և Լուսավոր Հայաստան կուսակցությունը որպես ընդդիմադիր խմբակցություններ, հասկացեք խորհրդարանն է մեր երկրի գլխավոր մարմինը նշանակում և ազատում է երկրի վարչապետին։ Իսկ Դուք կարո՞ղ եք ազատել վարչապետին։ Իհարկե ոչ, որովհետև նա է Ձեզ նշանակել պատգամավոր։ Ձեր մեղքը բանակի  վրա մի բարդեք, բանակը հիմա էլ իր խնդիրը կատարում է,Դուք էլի իրար մերժելով եք զբաղված։ Ունեք ծրագիր հստակ քայլերով, միջոցներով և ուժերով, կոնկրետ ժամկետներով թե ինչպես եք մեր բազմաչարչար երկրի ժողովրդին հանում
    -հետպատերազմյան
    -համավարակային
    -տնտեսական
    -դատական համակարգի
   - քաղաքական
Ճգնաժամից։ Հրատարակեք։ Ճանապարհային քարտեզը ուրվագիծ է գործողությունների։
Մեր վիրավոր բանակից հեռու մնացեք, բազմահազարանոց կորուստների և վիրավորների վերքերը թույլ տվեք լիզելով ամոքել, այո լիզելով, որովհետև ոչ մեկը չի կարող այն բուժել։ Բանակը կորցրել է իր զավակներին, գնացեք զորամասեր զորանոցները և շտաբները լեցուն են հերոսական սխրանքներ կատարած նահատակված մեր զոհերի նկարներով և հիշատակի անկյուններով, հեռու մնացեք, մի կապեք բանակին, մի քաղաքականցրեք հատկապես, որ բանակը Ձեզ չի կարող պատասխանել։
Կոչ եմ անում պահեստազորի սպաներին, կռված տղերքին, բոլոր զինվորականների հարազատներին արժանի պատասխան տալ երկրի խորհրդարանի նստատեղերը զբաղեցրած  պատահականություններին։
 
պահեստազորի գնդապետ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական