Ucom-ը և «Վեգա»-ն հանդես են եկել հատուկ առաջարկով


Ucom-ը և «Վեգա»-ն հանդես են եկել հատուկ առաջարկով

  • 16-02-2021 11:46:10   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Երևանի Սեբաստիա 141/5 հասցեում գտնվող «Վեգա» հիպերմարկետում գործում է Ucom-ի նոր տաղավարը, որտեղ հնարավոր է բաժանորդագրվել ընկերության թե՛ շարժական, և թե՛ ֆիքսված բոլոր ծառայություններին, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, կատարել վճարումներ:
 
Հատուկ առաջարկի շրջանակում Ucom ընկերության ֆիքսված կապի բաժանորդները կստանան 10 000 դրամի նվեր քարտ VEGA ցանկացած խանութից 99 000 դրամ և ավել արժեքի գնում կատարելու դեպքում՝ բացառությամբ զեղչված ապրանքների։ Նվեր քարտը բացառապես VEGA-ում գնումներ կատարելու համար է, իսկ մենեջերը կաջակցի գնման ընթացքն առավել սահուն ու արագ կազմակերպելու գործում։ Նշենք, որ առաջարկից հնարավոր է օգտվել ամսական մեկ անգամ։ 
 
Իսկ VEGA բոլոր ակտիվ քարտապանները, բաժանորդագրվելով Ucom-ի ֆիքսված կապի uMix կամ uNet ծառայություններից որևէ մեկին 12 օրացույցային ամսով, 2 ամիս անվճար կօգտվեն դրանից։ Ավելին՝ VEGA Gold և Platinum ակտիվ քարտապանները նաև կստանան Ucom հեռուստատեսային ծառայության 3 թեմատիկ փաթեթներից մեկում ներառված հեռուստաալիքներն առանց հավելյալ վճարի դիտելու հնարավորություն: Գործում է նաև հեռահար արտոնյալ սպասարկման հնարավորությունը 041988687 հեռախոսահամարով: Հավելենք, որ առաջարկը համատեղելի չէ VEGA-ում գործող այլ առաջարկների հետ:
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ