Մոսկվայի նոր նշանակումը Հայաստանում․ Լավրովի պլանի իրագործումը բարդանում է


Մոսկվայի նոր նշանակումը Հայաստանում․ Լավրովի պլանի իրագործումը բարդանում է

  • 17-02-2021 18:12:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Երկրորդ նախագահից հետո երրորդ նախագահի՝ անհեթեթ ու հակասական բովանդակությամբ սերիալային հարցազրույցով «բեմելը» Պուտին-Ալիեւ-Էրդողան եռյակի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու մոսկովյան փորձն է: Գնալով դա դժվար լուծելի խնդիր է դառնում, եւ 17-ի ձանձրալի դարձած ձեւաչափին թարմ արյուն ներարկելու կարիք կար՝ նախկին նախագահների ելույթներով։
 
Սերժ Սարգսյանի հանգամանքն արդյունավետ է նրանով, որ հենց նրան էր մերժել քաղաքային միմոսների ջանքերով «սեւուսպիտակի» բերած մեծամասնությունը, իսկ անցյալի բոլոր պերսոնաժներին առաջիկա հանրահավաքում նույն հարթակում հավաքելն ապահովելու է թամաշան ու ավելացնելու է հանրության լայն շերտերում «նախկինների» հանդեպ արդեն իսկ առկա հակակրանքը։ «Նիկոլին գցենք, որ սրանք գա՞ն» կարգի խոսակցություններն ամբողջացնում են իրավիճակը։
 
Բայց իրականում խնդիրն ավելի հիմնային է՝ զրկել ժողովրդին ռազմավարական մանեւր հիշեցնող որեւէ գաղափարից, պահելով անորոշության, ապակողմնորոշվածության, կենցաղային բնույթի բանավեճերի մեջ, որը Պուտին-Ալիեւ-Էրդողան եռյակի համաձայնությունների անխափան իրագործման երաշխիքն է։
 
Միաժամանակ, հետապնդվում է ռազմավարական կարեւոր խնդիր՝ պահել Ռուսաստանի «փրկչության» կերպարը, նրա վրայից հանելով ողջ պատասխանատվությունը: Միակ մեղավորի, միակ դավաճանի նշանակումներն արդեն տեխնիկայի հարց են, անշուշտ Մոսկվայից նշանակումների՝ մարտի 1-ի, սեպտեմբեր 27-ի եւ այլնի համար։ Նման բան հնարավոր է միայն պրիմիտիվ կամ կոլաբորանտ համակարգերի պարագայում, որպիսին է միաժամանակ հայկական քաղաքական դաշտի՝ այս սցենարին ներգրավված հատվածը։ Անվերջ վիճեք դավաճանների, մեղավորների, ճիշտ ու սխալի մասին՝ դա է ձեզ հասանելիքը։
 
Լավրովյան պլանը խորապես մտածված ծրագիր է եւ դրա «վայելքը» դեռ առջեւում է, եթե չսթափվենք։ Միեւնույն ժամանակ, երեւանյան քաղաքական հարթակում վերջին ռեզերվները հանելը վկայում են, որ դրա իրագործումը բարդանում է։ Դրսից պարտադրվող սցենարներն ու «գաղափարները» ընդամենն էժանագին խաղ է, որը հանրությունը պետք է մերժի փաթեթով, այդ թվում՝ մինչեւ սեպտեմբեր 27 բոլոր պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնողներին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play