Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 99-րդն է


Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 99-րդն է

  • 18-02-2021 19:00:22   | Հայաստան  |  Սպորտ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների տարվա առաջին վարկանիշային աղյուսակը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում և այժմ զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը։
 
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ