Նիկոլ Փաշինյանը չկարողացավ, թե չկամեցավ. մինչև հիմա պարզ չէ


Նիկոլ Փաշինյանը չկարողացավ, թե չկամեցավ. մինչև հիմա պարզ չէ

  • 22-02-2021 15:36:23   | Հայաստան  |  Վերլուծություն

Տողերիս հեղինակը 55 տարի աշխատել է մամուլում, որից 53-ը որպես լրատվամիջոցի ղեկավար, գլխավոր խմբագիր: 1990 թվականին հիմնադրել եմ Հայաստանում, հետագայում պարզվեց նաև Սովետ Միությունում ու սոցերկրներում առաջին մասնավոր եթերային հեռուստատեսությունը, որն այժմ չի գործում ի շնորհիվ, ավելի ճիշտ պատճառով մի մարդու, որին կոչում էին ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյան: Ասեմ, որ մերը միակ չէր, իրենց գործունեությունը  դադարեցրին Հայաստանի մարզերում գործող մոտ 10 հեռուստաընկերություններ, որոնց ղեկավարները այդ հարցին լուծում տալու համար դիմեցին երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն իրական և իրավական լուծում չստացվեց, և մինչև հիմա պարզ չէ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ, թե չկամեցավ:
 
Ի դեպ դեռևս բացահայտված չէ ոչ միայն այս, այլև շատ այլ հարցերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի չկարողանալու և չկամենալու հետ կապված խնդիրը: Համենայն դեպս ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է կարող միայն բացահայտել այդ խնդիրը՝ իրեն հատուկ բացախոսությամբ: Լրատվամիջոցը, որն արդեն 30 տարի գործում էր, կասեցվեց: Լինելով էությամբ լավատես, ես մտածեցի՝ չկա չարիք ՝ առանց բարիքի ու թողեցի լրագրողությունը ու սկսեցի գրողությամբ զբաղվել, բռնեցի և սկսեցի գրքեր գրել: 2017 թվականին լույս տեսավ իմ առաջին գիրքը՝ ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ, որտեղ գրել էի, որ մեր հասարակությունը  հեղափոխություն է պատվիրել և այդ հեղափոխության առաջնորդը պետք է լինի  Նիկոլ  Փաշինյանը: Իմ կանխատեսումն իրականացավ: Այնուամենայնիվ , ոմանք ինձ համարում են «Նիկոլապաշտ»,  ոմանք էլ «Զոմբիացված»: Թող համարեն, ես դրանից վատ չեմ զգում, քանզի ամեն մեկս մեզ համարում ենք սրբության սրբոց գաղափարների կրողներ և քաջասուն մարտիկներ:  Գուցե ոմանց մոտ հարց առաջանա, թե լինելով երկար տարիների / ավելի քան երկու սերունդի կյանք տեսած լրագրող և երեք սերնդի կյանք ապրած քաղաքացի.  սովորաբար 25 տարին է համարվում  մեկ սերնդի կյանքը/, ինչո՞ւ եմ  կարծում, որ մամուլը ամենավտանգավորը և ամենավնասակարն  է համարվում: Հարցը հռետորական չէ, որ կարողանամ խուսափել պատասխանից:  Մամուլն իհարկե նաև ամենաանհրաժեշտ գործիքն է ժողովրդավարական  և ոչ ժողովրդավարական հասարակարգերում:Դեռևս Նապալեոնն է ասել իր ժամանակին: Ի դեպ կորսիկացի Նապալեոնին որոշակի շրջանակներում համարում են հայ, ազգանունն էլ երևի Կորսիկյան պիտի լիներ՝ հիմնվելով  այն հանգամանքի վրա, որ նա իր թիկնազորում միայն հայազգի զինվորականներ էր ընտրում: Ուրեմն տեսեք , թե ինչ է ասել Նապալեոնը. «Թշնամաբար տրամադրված մի հոդվածն  ավելի է խոցում, քան թշնամու 100 սվինները»: Հիմա թշնամին մեզ չի խոցում, փառք Աստծո, բայց ամեն օր խոցվում, կաթիլ-կաթիլ ծակվում, ծակծկվում  են մեր գլխուղեղի, բժշկական լեզվով ասած՝ հիպոթալամուս- ադենահիպոֆիզ շերտերը և կարճ ժամանակ անց դառնում անպետքություն ,  անպիտանելիություն, նույնիսկ վտանգավոր, ինչպես ասենք կույր աղիքը աղեստամոքսային տրակտում: Կույր աղիքը դեռ այդքան էլ վտանգավոր չէ, վատթարագույն դեպքում կարող են կտրել, հեռացնել, գլխուղի հետ նույնը հնարավոր չէ: Որպես երկարամյա խմբագիր ես իմ փորձից գիտեմ, որ եթե լրատվամիջոցի ղեկավարը կանխատրամադրված է մեկի կամ մյուսի մասին դրական կամ բացասական, հիմա դրան կոչում են՝ նեգատիվ կամ պոզիտիվ հոդված գրել, նրա հետ աշխատող շարքային  լրագրողները կամա կամ ակամա մրցակցելով իրար հետ, նույնն են անում ՝ «Նպատակն է արդարացնում միջոցները» սկզբունքով: Նիկոլ Թաշինյանը եկել էր լրագրողական համայնքից, սակայն այս համայնքում գործող մյուս լրագրողներն անտարբեր չէին կարող անցնել, չնախանձել կամ չմտածել, որ իրենք նրանից ինչով են պակաս, որ չկարողանան մի նոր հեղափոխություն էլ, իհարկե ոչ թավշյա, իրենք ղեկավարել, առաջնորդել:  Մնացածն արդեն առօրյա  կյանքում  կարդում կամ լսում եք:
  Ուրեմն մամուլն էլ պետք է դասակարգել, Թեև հիմա պայմանականորեն գործում է "դեղին մամուլ" դասակարգումը, դա այնքան էլ արդյունավետ և ճիշտ չէ, ինչպես որ ճիշտ չէ, երբ մարդկանց բաժանում են սևամորթերի և սպիտակամորթերի: Իրականության մեջ սևամորթերի մեջ ավելի հաճախ են հանդիպում ազնվագույն, տաղանդավոր,  հանճարեղ մարդիկ և ոչ պակաս հաճախ էլ սպիտակամորթերի  մեջ քիչ չեն ապիկարները, սրիկաները և անտաղանդները:
 
Մնացական Հարությունյան
լրագրող, հրապարակախոս, Հրազդան TV հիմնադիր-տնօրեն
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play