Կենդանաբանական այգում պահվող աղվեսը վերադարձվել է վայրի բնություն

23-02-2021 15:55:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Փետրվարի 17-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից ստացվել էր գրություն՝ այգում պահվող մեկ աղվեսին վայրի բնություն վերադարձնելուն աջակցելու խնդրանքով՝ հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական
մարմնից: 
 
Փետրվարի 23-ին կազմվել է վայրի կենդանու ընդունման-հանձնման ակտ, և ԲԸՏՄ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի, կենդանաբանական այգու անասնաբույժի և մասնագետների հետ համատեղ կենդանին բաց է թողնվել «Ջրվեժ» արգելոցային համալիրին հարակից տարածքում։
 
Աղվեսը ստացել էր կատաղության և հիվանդությունների դեմ համապատասխան պատվաստումներ։
 
«Շնորհակալություն ենք հայտնում կենդանաբանական այգու տնօրինությանը համագործակցության և մասնագիտական արհեստավարժ մոտեցման համար»,- նշել են ԲԸՏՄ-ից։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 83 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար