Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԲ ներկայացուցիչների հետ

23-02-2021 16:00:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն առցանց ձևաչափով աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկի, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է միասնական սոցիալական ծառայությունների մատուցման կարևորության, նախապատրաստական փուլում գտնվող շենքերի շինաշխատանքների, կենտրոնների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։
 
Համատեղ իրականացվող աշխատանքները գնահատելով արդյունավետ՝ կողմերը վերահաստատել են, որ ապրիլի 1-ից Միասնական սոցիալական ծառայության գործարկմամբ՝ տարիների համագործակցությունը նոր փուլ կմտնի։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին մատուցել արագ և որակյալ ծառայություններ՝ ապահովելով նրանց կյանքի որակի բարելավումը։
 
Քննարկման ընթացքում ընդգծվել է Միասնական սոցիալական ծառայության ստեղծմամբ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կառուցվածքագործառութային վերափոխված մոդելի անհրաժեշտությունը, որը մեկ հարթակում կմիավորի սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության  գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժինները։
 
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները մանրամասնել են ծրագրի ընթացքն, այս պահին արձանագրված արդյունքները՝ նախանշելով անելիքները։
 
Իրականացվող ծրագրից զատ՝ նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային Բանկի կողմից համավարակի և հետպատերազմական շրջանում ցուցաբերած աջակցությունները։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 89 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար