Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

23-02-2021 15:35:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
 
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի և Բելառուսի գործընկերային հարաբերությունների առավել խորացման գործում:
 
Ազգային ժողովի նախագահը նշել է, որ դեսպանի պաշտոնավարման մեկնարկը Հայաստանում համընկել
է հետպատերազմական շրջանի հետ: Անդրադարձ կատարելով Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ խորհրդարանի խոսնակը նշել է, որ եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմը օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին և այլ գերեվարված անձանց:
 
Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ պաշտոնական Մինսկը այս հարցի կապակցությամբ կունենա իր միանշանակ տեսակետը և կփորձի նպաստել ռազմագերիների շուտափույթ վերադարձին:
 
Դեսպան Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման: Նա կարևորել է Արցախում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը և հավաստիացրել, որ Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջև փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 86 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար