Ոստիկանություն բերման ենթարկվածի մեքենայում հայտնաբերվել են ինքնաձիգ ու նռնակ

23-02-2021 15:30:24   | Հայաստան  |  Հասարակություն





Փետրվարի 20-ին ՔՈ գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ 55-ամյա մի տղամարդ ապօրինի կերպով ձեռք է բերել
և պահում է զենք-զինամթերք։
 
ՔՈԳՎ ծառայողները տղամարդուն նույն օրը հայտնաբերեցին Նուբարաշենի խճուղում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտով, և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։ Բերման ենթարկվածի խոսքով՝ հայտնաբերվածը բերել էր Արցախից։
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
 
Նշանակվել են փորձաքննություններ։
 
55-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 79 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար