Բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է.վարչապետ

վարչապետը խորհրդակցություն է անցկացրել շրջակա միջավայրի նախարարությունում

23-02-2021 16:37:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել շրջակա միջավայրի նախարարությունում։
 
«Ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։ Այդ
պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի:
 
Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետևաբար, շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 76 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար