Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ
23-02-2021 17:00:10 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 23-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» ԱՀ Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը:
Նիստի օրակարգը հաստատելուց հետո, որպես նախագծի հեղինակ, հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն » խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ով ներկայացրեց հայտարարության տեքստը:
Պատգամավորների կողմից առաջարկվեց տեքստում կատարել որոշակի խմբագրում,ինչն ընդունվեց հեղինակի կողմից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ քվեարկեց ներկայացված հայտարարության նախագծին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ: