Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է ճապոնացի ներդրողների ակտիվացմանն առնչվող հարցեր
23-02-2021 17:40:53 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, ջերմ շնորհավորանքներ է հղել Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա
կապակցությամբ:
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային դժվար ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում ծագած մարդասիրական աղետից հետո Հայաստանին 3,6 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Ճապոնիայի կառավարության որոշումը:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժն ու հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ճապոնացի ներդրողների ակտիվացմանն առնչվող հարցերին և տարածաշրջանային զարգացումներին:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում