Մեկնարկել է «Կենգուրու 2021» մրցույթի առցանց գրանցումը

23-02-2021 17:25:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ուրախ ենք տեղեկացնելու, որ«Կենգուրու 2021» մրցույթը տեղի կունենա մարտի 21-ին «Այբ»-ի մրցույթների առցանց հարթակում։ 
 
«Կենգուրու 2021» առցանց մրցույթի համար մեր հարթակում գրանցումն արդեն սկսվել է։ Գրանցման վերջնաժամկետն է մարտի 17-ը։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մտնել test.contests.am, սեղմել «Գրանցվել» կոճակը, ընտրել համապատասխան տողը և լրացնել դաշտերը։
 
Դպրոցական զանգվածային մրցույթների մեր առցանց հարթակը ստեղծվել է Uteach-ի
թիմի աջակցությամբ։ Մասնակցության վճարն այս տարի կարող եք կատարել միանգամից նշված հարթակում՝ մեր նոր գործընկերոջ՝ «Թել-Սել» ընկերության Telcell Walletէլեկտրոնային դրամապանակի միջոցով՝ առանց տնից դուրս գալու և հերթեր կանգնելու։ Այս դեպքում մասնակիցները կտրոններ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա։
 
Խնդրում ենք առցանց հարթակում տվյալները լրացնել առանց վրիպակների, հատկապես էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը, քանի որ հետո պետք է գրանցումը հաստատել ձեր գրանցված հեռախոսահամարից։ Որևէ տեղ պահպանեք գրանցման էլ․ հասցեն և գաղտնաբառը, որպեսզի չմոռանաք և չկորցնեք:
 
Ավելի հասանելի, ավելի փորձված, ավելի մասնակցային. սրանք են «Կենգուրու 2021»-ի մեր նպատակները։  21-րդ դարը թվանշային է, հետևաբար մաթեմատիկան՝ շատ կարևոր։ Այսօր ամբողջ աշխարհն է անցել կրթության նոր ձևերի, այդ թվում՝ «Այբ» կրթական հիմնադրամը՝ մեր երեխաների կրթությունն ավելի ճկուն, ժամանակի պահանջներին համահունչ և բոլորին հասանելի դարձնելու նպատակով։
 
Մասնակցե՛ք մաթեմատիկայի մրցույթին։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 169 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար