SPRING PR-ըմիջազգային WCFA-ի անդամ է

23-02-2021 17:35:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Նոր 2021 թվականը SPRING PR-ը մեկնարկեց՝ դառնալով միջազգային խոշորագույն մասնագիտական ընկերակցության՝ World
Communication Forum Assosiaction-ի (Համաշխարհային հաղորդակցության ֆորումի ասոցիացիա) անդամ:
SPRING PR-ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի հավաստմամբ՝ World Communication Forum Assosiaction-ի հետ համագործակցությունը կարևորվում է հատկապես միջազգային մասնագիտական համայնքի մաս դառնալու և  այսօրվա մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու համատեքստում.
 
«Այսօր մեր պրոյեկտները ոչ միայն Հայաստանում են, այլև Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ հաղորդակցությունն այլևս գլոբալ է: Մենք շարունակում ենք ավելացնել միջազգային կազմակերպությունների հետ գործընկերության մեր պորտֆելը և դրա շրջանակում համագործակցում, փորձի փոխանակում ենք իրականացնում ֆինանսների, արտադրության, կրթության, մշակույթի, տուրիզմի ոլորտներում, ռազմավարական հաղորդակցությունների  իրականացման, մեդիա-մոնիտորինգների, դիսկուրս-վերլուծության և այլ հետազոտությունների բնագավառներում: Գրագետ և նպատակային հաղորդակցություններն այսօր կարևորվում են առավել, քան երբևէ», - նշում է Տաթևիկ Սիմոնյանը: 
 
Համաշխարհային հաղորդակցության ֆորումի ասոցիացիայի նախագահ Մաքսիմ Բեհարի խոսքով՝ իրենք ջերմորեն են ընդունել SPRING PR ընկերությանն իրենց շարքեր: «Անդամակցությունը Համաշխարհային հաղորդակցության ֆորումի ասոցիացիային մեծ հնարավորություն է ոչ միայն ընկերության համար, այլ նաև Հայաստանում հանրային կապերի ոլորտի բիզնեսի համար՝ լինելու ներկայացված միջազգային այս բարձր հարթակում: Արդեն մի քանի տարի է՝ անձնապես ճանաչում եմ Տաթևիկ Սիմոնյանին և վստահ եմ՝ նա WCFA-ի մասնագիտական մեծ նախագծերի գերազանց ու ակտիվ սատարողն է լինելու»:
 
SPRING PR-ն իր գործընկեր միջազգային խոշոր PR-գործակալությունների հետ համագործակցության հուշագրերի շրջանակում տարբեր նախագծեր է իրականացնում 
Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի, Վրաստանի, Ռուսաստանի, Աֆրիկայի, ԱՄԷ-ի շուկաներում: 
SPRING PR-ի նպատակն է ոլորտի զարգացմանն ու մասնագիտական նոր մշակույթի ձևավորմանը նպաստելը, և իր 12-ամյա գործունեության ընթացքում միջազգային գործընկերների ներգրավմամբ իրականացրել է համատեղ նախագծեր, տարբեր ձևաչափի միջոցառումներ, դասընթացներ և վարպետության դասեր: 
 
2020 թվականին հայաստանյան SPRING PR-ը համագործակցության հուշագիր էր կնքել Մաքսիմ Բեհարի գլխավորած բուլղարական M3 Communications Group, Inc-ի հետ: Ակտիվ և արդյունավետ համագործակցությունը բերեց գործընկերային կապերի ամրանդման նոր մակարդակի, և SPRING PR-ն անդամակցեց World Communication Forum Assosiaction-ին: 
Սա նոր հնարավորություն է ժամանակակից մեթոդաբանության կիրառման և առաջատար մասնագետներ հետ փորձի փոխանակման միջոցով գրագետ ու էթիկական հաղորդակացական դաշտի և պրոֆեսիոնալ մասնագիտական հարթակի ձևավորմանը: 
 
Նշենք, որ փետրվարի 25-ին տեղի կունենա «Համաշխարհային հաղորդակցության ֆորումի ասոցիացիա»-ի ամենամյա առցանց գագաթնաժողովը (Davos Online Communications Summit)՝ Leadership During Turbulent Times (Առաջնորդությունը փոփոխական ժամանակներում) թեմայով: Աշխարհի տարբեր երկրներից հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետների հետ Education: Its Present, its Future պանելային քննարկման ժամանակ ելույթ է ունենալու նաև SPRING PR-ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը «PR ինքնություն՝ ներբեռնելով փոփոխություններ. ապագան ներկան է» զեկույցով:  
Հղումը՝ https://bit.ly/3oUPI3A
 
***
SPRING PR հետազոտական PR-ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին  և մասնագիտացած է ռազմավարական PR-ի, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման և հետազոտությունների ոլորտներում: Ընկերությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք խոշոր, փոքր և միջին ձեռնարկությունների, պետական կառույցների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ:
 
SPRING PR-ի թիմն անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR): Ընկերությունը հաղորդակցությունների ոլորտի այնպիսի հեղինակավոր մրցանակբաշխությունների մրցանակակիր է, ինչպիսիք են  IPRA Golden World Awards-ը, Eventiada IPRA Golden World Awards-ը, C4F Davos Awards (Communication for Future Davos Awards)-ը :
 
Նշենք, որ 2019 թվականին SPRING PR-ընկերության 10-ամյակի առիթով ընկերության նախաձեռնությամբ Երևանը հյուրընկալել էր միջազգային PR-օրացույցում ամենախոշոր միջոցառումը՝ Միջազգային PR ասոցիացիայի (IPRA) Golden World Awards  մրցանակաբաշխությունն ու Գալա ընթրիքը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել շուրջ 120 փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, խոշոր ընկերությունների բարձր օղակի ղեկավարներ, հաղորդակցությունների մասնագետներ 50-ից ավելի երկրներից:
 
2020 թվականիn SPRING PR-ը համագործակցության հուշագրեր է ստորագրել իր միջազգային գործընկերներից Stratcomm Africa-ի, բրիտանական Jasper Alliance London Limited-ի, եվրոպական M3 Communications Group Inc-ի և վրացական PR Consulting Group-ի հետ:
 
***
The World Communication Forum Association (WCFA) ոչ առևտրային, անկախ կազմակերպությունը ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերին՝ Եվրոպայից, Ասիայից և Լատինական Ամերիկայից հաղորդակցության մասնագետների կողմից և գործում է Շվեյցարիայի Դավոս քաղաքում: 
WCFA-ի նպատակն է ակտիվորեն նպաստել ժամանակակից գլոբալ հաղորդակցությունների զարգացմանն ամբողջ աշխարհում: WCFA-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ հաղորդակցության, ԶԼՄ-երի և հասարակայնության հետ կապերի միջոցով միջսահմանային և միջմշակութային մասնագիտական հանրույթի ձևավորումը, ֆինասավորման և միջազգային փորձառությունների միջոցով հաղորդակցության երիտասարդ մասնագետների աջակցությունը, ինչպես նաև վարքի ու կրթական նոր մոդելների, ճանաչելիության և ազդեցության նոր մեթոդների ակտիվացումը:
WCFA- ն այն անհատների մասին է, ովքեր ունեն գլոբալ մտածելու և գլոբալ գործելու ունակություն: Յուրաքանչյուր նման անհատ դեսպան է, որը ոչ միայն ներկայացնում է իր տարածաշրջանը կամ կազմակերպությունն այս գլոբալ հարթակում, այլ նաև ձգտում է լինել առաջատար համաշխարհային հաղորդակցական մշակույթի զարգացման մեջ: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 175 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար