Սյունիքի մարզպետը ներկայացրել է Տաթև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին

23-02-2021 17:58:01   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



 
Փետրվարի 23-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Տաթևի համայնքապետարանում: 
 
Մարզպետը Տաթև համայնքի ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին, բնակավայրերի վարչական ղեկավարներին, համայնքի այլ ներկայացուցիչներին ներկայացրել է Տաթև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանին։
 
Նշենք, որ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ
հոդվածի 2.1-ին մասով, ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի լիազորությունների ժամկետը 2021 թ․ փետրվարի 22-ին լրանալու կապակցությամբ, հիմք ընդունելով այն, որ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պատճառով չեն կայացել Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները՝ Սյունիքի մարզպետի փետրվարի 22-ի N67-Ա որոշմամբ Մուշեղ Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։
 
Հանդիպման ընթացքում Մելիքսեթ Պողոսյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, քննարկվել են համայնքի հրատապ լուծում պահանջող խնդիրները, համայնքում անհրաժեշտ ու առաջնահերթ անելիքները, առաջիկա ծրագրերը, խոսվել է ավագանու լիազորությունների դադարեցման մասին։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 161 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար