Արա Այվազյանն ընդունել է Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին

23-02-2021 18:12:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Միգահալանդ Դուռաջ Լամավանսային`  հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
 
Նախարար Արա Այվազյանը շնորհավորել է դեսպան Լամավանսային պատասխատանու պաշտոնը ստանձնելու
կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ 
 
Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ։ Որպես հեռանկարային ուղղություններ` առանձնացվել են բժշկական կրթության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, առևտրի, զբոսաշրջության ոլորտները։
 
Նախարար Այվազյանը և դեսպան Լամավանսան կարևորել են  փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը միջազգային հարթակներում։
 
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային հրատապության խնդիրների շուրջ։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 163 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար