Լրագրողը ոստիկանների հրելու հետևանքով չի ընկել. պարզաբանում

23-02-2021 18:16:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել այսօր ընդդիմության ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:  
 
«Լրատվական կայքերից մեկում հրապարակվել է «Ոստիկանները լրագրողին հրելով գցեցին
գետնին» վերտառությամբ տեսանյութ, որի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական ուսումնասիրություն։
 
Տեսագրության զննությամբ պարզվել է, որ լրագրողը ոստիկանության ծառայողների հրելու հետևանքով չի ընկել, այլ նրա որովայնին է դիպել նույն պահին բերման ենթարկվող քաղաքացու ոտքը, իսկ ոստիկանության ծառայողներն օգնել ու բարձրացրել են գետնին ընկած լրագրողին»։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 172 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար