Լրագրողը ոստիկանների հրելու հետևանքով չի ընկել. պարզաբանում


Լրագրողը ոստիկանների հրելու հետևանքով չի ընկել. պարզաբանում

  • 23-02-2021 18:16:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել այսօր ընդդիմության ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:  
 
«Լրատվական կայքերից մեկում հրապարակվել է «Ոստիկանները լրագրողին հրելով գցեցին գետնին» վերտառությամբ տեսանյութ, որի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական ուսումնասիրություն։
 
Տեսագրության զննությամբ պարզվել է, որ լրագրողը ոստիկանության ծառայողների հրելու հետևանքով չի ընկել, այլ նրա որովայնին է դիպել նույն պահին բերման ենթարկվող քաղաքացու ոտքը, իսկ ոստիկանության ծառայողներն օգնել ու բարձրացրել են գետնին ընկած լրագրողին»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play