Շրի Լանկան Հայաստանում նոր դեսպան ունի

23-02-2021 19:00:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է
հանձնել Հայաստանում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդե Լամավանսան (նստավայրը՝ ք. Մոսկվա):
 
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և արդյունավետ գործունեություն մաղթել՝ ակնկալելով, որ նա իր կարողություններն ու փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև կապերի զարգացմանը:
 
Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է կրթության, գիտության, առողջապահության ոլորտները:
 
Դեսպան Միգահալանդե Լամավանսան իր պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության զարգացմանը: Նա նշել է, որ Շրի Լանկայից տասնյակ ուսանողներ արդեն իսկ կրթություն են ստանում Հայաստանում և կարևորել է հետագա փոխշահավետ ծրագրերի իրականացումը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 174 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար