Հայ գերիների վերադարձի և մարմինների փոխանակման գործընթացը ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ դեսպաններին


Հայ գերիների վերադարձի և մարմինների փոխանակման գործընթացը ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ դեսպաններին

  • 23-02-2021 19:10:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փետրվարի 23-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հանդիպել են Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սվենսոն Պատրիկի և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի հետ:
 
Դեսպաններին է ներկայացվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերզված մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկման առանցքային թեմաներից էր նաև գերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների խախտումների առնչությամբ Ներկայացուցչի գրասենյակի կողմից ձեռնարկած քայլերը: Ներկայացուցչի կողմից մատնանշվել է, որ պատերազմից ի վեր գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ:
 
Շեշտադրվել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը ադրբեջանական կողմը ձգձգում է արհեստականորեն: Քննարկվել են նաև Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներակայացված միջպետական գանգատի վերաբերյալ որոշ հարցեր:
 
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքների և հետագա անելիքների մասին հակիրճ քննարկում: Դեսպանները առաջարկել են իրենց աջակցությունը հնարավոր հետագա սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play