Հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը մեկնում է հերթափոխի

24-02-2021 10:30:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին սահման հերթափոխի կմեկնի հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը: Արմավիր քաղաքից մոտ 40 կամավորներից կազմված ջոկատի
հրամանատարը վերջերս Արցախի նախագահի հրամանով Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Քյարամ Սլոյանի անվան երկրորդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանն է:  
 
Խդր Հաջոյանի խոսքով` հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը իր հետ կտանի նաև Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանի խորհրդանիշը: 
 
Գաղափարը՝ «Մալա Էզդիա» - եզդիների տուն նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանի և Տիգրան Մեծ ՌՄՀՎ հիմնադիր տնօրեն գնդապետ Կորյուն Ղումաշյանի։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 95 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար