Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ

24-02-2021 10:33:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է
«Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ:
 
Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը երևանյան տեսարաններով ներշնչված (Արարատով, Զանգվի ձորով)  գրեց իր «Երևանյան Էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը և այն նվիրեց առաջին սիմֆոնիկ նվագախմբին:
 
 Նպատակը
«Երևանյան Էտյուդներ» լուսանկարչական մրցույթը կարող է լինել Երևանյան տեսարանները նորովի մեկնաբանելու առիթ։
 
 Մասնակցության պայմաններ
Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ առանց տարիքային սահմանափակման:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայանալ առանձին լուսանկարներով կամ լուսանկարային շարքերով՝ նախապես նշելով շարքերը։
Յուրաքանչյուր շարք կդիտվի որպես մեկ լուսանկար։
Մասնակիցը կարող է ներկայացնել  մինչեւ 5 լուսանկար։
Լուսանկարները պետք է արված լինեն Երևանում` վերջին 5 տարիների ընթացքում:
Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն նվազագույնը 2 MB (լուսանկարի երկար կողմը՝  1024-2448 PIXEl)
Ներկայացված լուսանկարներում բացառվում է Compart-ը։
Լուսանկարները կարող են լինել Ճարտարապետական կոթողներ ներկայացնող/ Architectural photography/ կամ փողոցային լուսանկարներ /Street photography /
ժյուրիի կողմից քվեարկության արդյունքում ընտրված լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսին, 3 լուսանկար կարժանանան մրցանակների:
Առավելություն կտրվեն Երեւանյան տրամադրություն փոխանցող լուսանկարներին:
Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել -  [email protected] -  էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (subject) նշելով՝ «Երևանյան էտյուդներ»:.
Լուսանկարները պետք է ուղարկել  փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 1-ը
 
  Ժյուրի կազմ
Մարինե Օթարյան - Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն
Մելիք Բաղդասրայան - «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն
Սամվել Սեւադա - գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ
Զավեն Խաչիկյան - լուսանկարիչ
Արազ Արթինեան - կինոռեժիսոր (ԱՄՆ)
 
 Մրցանակաները` «Վեգա» ընկերության կողմից.
 I տեղ- 150․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ
II տեղ -100․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ
III տեղ-50․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ
 
տնօրեն Մելիք
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 173 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար