Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ
24-02-2021 10:33:42 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ:
Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը երևանյան տեսարաններով ներշնչված (Արարատով, Զանգվի ձորով) գրեց իր «Երևանյան Էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը և այն նվիրեց առաջին սիմֆոնիկ նվագախմբին:
Նպատակը
«Երևանյան Էտյուդներ» լուսանկարչական մրցույթը կարող է լինել Երևանյան տեսարանները նորովի մեկնաբանելու առիթ։
Մասնակցության պայմաններ
•Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ առանց տարիքային սահմանափակման:
•Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայանալ առանձին լուսանկարներով կամ լուսանկարային շարքերով՝ նախապես նշելով շարքերը։
•Յուրաքանչյուր շարք կդիտվի որպես մեկ լուսանկար։
•Մասնակիցը կարող է ներկայացնել մինչեւ 5 լուսանկար։
•Լուսանկարները պետք է արված լինեն Երևանում` վերջին 5 տարիների ընթացքում:
•Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն նվազագույնը 2 MB (լուսանկարի երկար կողմը՝ 1024-2448 PIXEl)
•Ներկայացված լուսանկարներում բացառվում է Compart-ը։
•Լուսանկարները կարող են լինել Ճարտարապետական կոթողներ ներկայացնող/ Architectural photography/ կամ փողոցային լուսանկարներ /Street photography /
•ժյուրիի կողմից քվեարկության արդյունքում ընտրված լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսին, 3 լուսանկար կարժանանան մրցանակների: