ՊԵԿ որոշ աշխատակիցների կարող է մարտական զենք տրամադրվել. ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հաստատեց նախագիծը


ՊԵԿ որոշ աշխատակիցների կարող է մարտական զենք տրամադրվել. ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հաստատեց նախագիծը

  • 24-02-2021 11:15:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
 
Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը նշեց, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը կօգտագործվի օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:
 
Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են՝ մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը:
 
ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները և մաքսային մարմինները՝ մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով:
 
Նշենք՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծն ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել էր 84 կողմ և 3 ձեռնպահ ձայներով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play