Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում. ԱՀ ԱԻՊԾ


Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում. ԱՀ ԱԻՊԾ

  • 24-02-2021 10:38:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախում շարունակվում են չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները:
 
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն իրազեկում է, որ օրվա ընթացքում վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում:
 
ԱՀ ԱԻՊԾ-ից զգուշացնում են՝ պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play