Արցախ է ուղևորվել ռուսական հումանիտար օգնության հերթական շարասյունը՝ բաղկացած 6 բեռնատարից

24-02-2021 11:24:45   | Ռուսաստան  |  Հասարակություն



 
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից Արցախ է ուղևորվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության հումանիտար օգնության հերթական շարասյունը՝ բաղկացած
6 բեռնատարից:
Բեռը ներառում է մոտ 50 տոննա շինանյութ՝ փայտանյութ, թիթեղ, սալիկներ:
 
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար անհրաժեշտ շինանյութերի ցուցակ է կազմել և ըստ առաջնահերթության պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Ստեփանակերտ, որտեղից էլ դրանք բաշխվում են Արցախի տարբեր ուղղություններով՝ վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 114 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար