Գավառի N2 դպրոցը շուտով իր դռները կբացի աշակերտների առաջ

24-02-2021 11:38:00   | Հայաստան  |  Հասարակություն



ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Գավառի N2՝ հիմնովին վերակառուցված դպրոցը շուտով իր դռները կբացի աշակերտների առաջ
Սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան հինգ
մասնաշենքերի կառուցումն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտված է:
 
Դպրոցի հին շենքը կառուցվել էր 1967թ և խիստ վթարային վիճակում էր գտնվում։  ✅Նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդումը կազմել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ։ 
 
Այս դպրոցը ևս կահավորվել է մասնագիտացված դասասենյակներով, լաբորատորիաներով, հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար։
 
#սեյսմակայուն #դպրոցաշինություն»։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 106 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար