Գավառի N2 դպրոցը շուտով իր դռները կբացի աշակերտների առաջ


Գավառի N2 դպրոցը շուտով իր դռները կբացի աշակերտների առաջ

  • 24-02-2021 11:38:00   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Գավառի N2՝ հիմնովին վերակառուցված դպրոցը շուտով իր դռները կբացի աշակերտների առաջ
Սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան հինգ մասնաշենքերի կառուցումն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտված է:
 
Դպրոցի հին շենքը կառուցվել էր 1967թ և խիստ վթարային վիճակում էր գտնվում։  ✅Նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդումը կազմել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ։ 
 
Այս դպրոցը ևս կահավորվել է մասնագիտացված դասասենյակներով, լաբորատորիաներով, հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար։
 
#սեյսմակայուն #դպրոցաշինություն»։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play