Անհայտ անձը տարադրամի փոխանակման կետից մոտ 50 մլն դրամ է հափշտակել, հեռանալիս՝ նռնակ նետել

24-02-2021 13:56:01   | Հայաստան  |  Հասարակություն



 
Փետրվարի 19-ին՝ ժամը 14:21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում է ստացվել:
 
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ անհայտ անձը
հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել է ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և հափշտակել, նախնական տվյալներով, մոտ 50 միլիոն դրամ: Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել է տարադրամի փոխանակման կետի տարածք: Այն չի պայթել:
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
 
Կատարվում է նախաքննություն:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 99 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար