Համահայկական դրամահավաքի միջոցով ձեռք բերված 105 ռոյալները կտեղադրվեն Ծիծեռնակաբերդի բարձունքում
24-02-2021 13:50:22 | Հայաստան | Հասարակություն
Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, որը նախատեսում է Ցեղասպանության տարելիցին ընդառաջ համահայկական դրամահավաքի միջոցով ձեռք բերված 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Դրանք կնվագեն դասական
արվեստի ստեղծագործություններ:
Հիշատակի միջոցառումների ավարտից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին, այդ թվում, դրանցից 10-ը՝ Արցախի Հանրապետությունում:
2020-ին համավարակի բերումով ծրագիրը հետաձգվել էր: Այժմ այն իրագործվում է, մարտի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կտրվի ծրագրի մեկնարկը:
«Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ, ԱԳ նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ: Ծրագրին իրենց աջակցությունն են հայտնել արվեստի և մշակույթի մի շարք հայտնի գործիչներ:
Հ.Գ. Միջոցառումների ավարտից հետո նկարում երևացող տաղավարը, բնականաբար, կապամոնտաժվի, և երեխաների սիրած շախմատը կվերադառնա իր տեղը:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում