ՊԵԿ-ը տեղեկություններ չունի 600 դոլարով զրահաբաճկոնների գնման մասին. ՊԵԿ նախագահ

24-02-2021 13:13:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



1lurer.am Առհասարակ, զրահաբաճկոնները և ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպումներ են ստանում համապատասխան ընթացակարգով, որը գաղտնիություն է ենթադրում, և ես այս հարցին հանրային մակարդակով չեմ կարող անդրադառնալ: Այս մասին խորհրդարանում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագրողների հարցերին՝ մեկնաբանել ՀՀ երրորդ նախագահի խոսքերը` 600 դոլարով զրահաբաճկոններ գնելու մասին:
 
Հարցին՝ արդյոք քննություն սկսվե՞լ է ներմուծման գործընթացում
կոռուպցիոն ռիսկերն ի հայտ բերելու համար, ՊԵԿ նախագահն ասաց՝ «ներմուծման գործում կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել, որևէ քննություն կամ գործընթաց սկսելու հիմքեր չենք արձանագրել»:
 
Ինչ վերաբերում է Ֆրանսիայից եկած հումանիտար օգնության բեռին, որի մաքսազերծման մասով խնդիրներ են առաջացել, ասաց, որ «այդ մասով ՊԵԿ-ն արդեն իրազեկել է, անդրադարձել է այդ հարցին»:
 
«Խնդիրները մաքսային ձևակերպման հետ չեն կապված: Առհասարակ, պատերազմի առաջին օրերից Հայաստան ներկրված բոլոր ապրանքների մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրներ չեն եղել: Դրանք խնդիրներ են, որոնք կապված չեն մաքսային ձևակերպումների հետ»,- հավելեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ապրանքը ներմուծվել է ՀԿ-ի անունից և ըստ ՀՀ օրենսդրության՝ ապրանքի մաքսազերծման նպատակով հայտարարատուն պարտավոր է որոշ փաստաթղթեր ներկայացնել:
 
«Տվյալ դեպքում հայտարարատուն այդպիսի փաստաթղթեր չէր ներկայացրել»,- բացատրեց Հովհաննիսյանը:
 
Լրագրողների ճշտող հարցին՝ ՊԵԿ-ը 600 դոլարով զրահաբաճկոնների գնման մասին տեղեկություն ունի՞, ՊԵԿ նախագահը բացասական պատասխան տվեց:
 
«ՊԵԿ-ն այդպիսի տեղեկություններ չունի»,- խոսքը եզրափակեց Հովհաննիսյանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 86 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար