Արցախի ԱԺ-ում լսումներ կանցկացվեն Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

24-02-2021 14:00:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ
 
Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սույն
թվականի մարտի 2-ին՝ ժամը 10-ին Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում  կազմակերպում է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
 
Շահագրգիռ կազմակերպություններին, անհատներին և մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու խորհրդարանական լսումներին:
 
Լսումների վերաբերյալ տեղեկատվության, անցկացման ձևաչափի, մասնակիցներիի տվյալների, ինչպես նաև ելույթի հայտի համար խնդրում ենք զանգահարել ( 047)95 09 24 հեռախոսահամարով մինչև ս.թ. փետրվարի 28-ը:
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 100 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար