Հերթական անգամ ապացուցվում է, որ մեր երկիրը բռնազավթված է․ Վարուժան Ավետիսյան

24-02-2021 13:07:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Սա ՀՀ նկատմամբ կայացված դատավճիռ է, հասկանալի է, որ ժողովրդի ընդվզումից վախենալու պատճառով Սմբատ Բարսեղյանին ցմահ պատժաչափ չտրվեց։ Իսկ Արմեն Բիլյանի մասով այնքան խեղկատակ ու անհեթեթ էր մեղադրանքը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Սասա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։
 
Նշենք, որ դատարանն
այսօր հրապարակել է խմբի անդամների դատավաճիռները։ Վարուժան Ավետիսյանը, մասնավորապես, դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Նշանակված պատժում հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 4 ամիս ազատազրկում։
 
Վարուժան Ավետիսյանն ասաց․ «Հերթական անգամ ապացուցվում է, որ մեր երկիրը բռնազավթված է, և գաղութային ադմինիստրացիային հեռացնելը և ազգային կառավարություն ձևավորելը թիվ մեկ խնդիրն է հայության, որովհետև մենք արդեն գոյութենական աղետալի վիճակի մեջ ենք։ Մեր ազգը պետք է ապացուցի իր ապրելու իրավունքը»։
 
Ըստ նրա՝ Արցախը հանձնելուց հետո այս «խամաճիկային ու ազգադավ կառավարությունը կարծես հայությանը վերացնելու նպատակ է հետապնդում»։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 85 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար