Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետին


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետին

  • 24-02-2021 15:10:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: 
 
Ուղերձում նշված է.
 
«Ձերդ Գերազանցություն,
 
Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթում հաջողություն այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Վրաստանի և վրաց ժողովրդի:
 
Հայաստանի և Վրաստանի միջև առկա ամուր բարեկամությունը հիմնված է մեր ժողովուրդների միջև հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ շփումների, խոր հարգանքի և վստահության վրա:
 
Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության ողջ ներուժը առավելագույնս օգտագործելու նպատակով՝ ի բարօրություն մեր երկրների»:
 
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն