Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները

24-02-2021 15:25:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
 
Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին  Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի
և Բելառուսի միջև ձևավորված տնտեսական կապերն ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն, նաև կյանքի կկոչվեն երկկողմ պայմանավորվածությունները։
 
Այնուհետև զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի կազմակերպմանը, օրակարգին, միջոցառման անցկացման ժամկետներին  վերաբերող մի շարք հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական փոխշահավետ համագործակցությանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, այդ թվում՝  ագրոարդյունաբերական։ Զրուցակիցները կարևորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և երկու երկրների արտադրանքի մրցունակության բարձրացումը։  Արծարծվել է օդային հաղորդակցության ակտիվացման հարցը։
 
Կողմերը քննարկել են նաև  ԵԱՏՄ շրջանակում արդյունավետ փոխգործակցությունը։
 
 ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 90 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար