Տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

24-02-2021 15:49:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 24-ին հանդիպել է
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:
 
Մելքումյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նա ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը, կարևորել է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրականացումը՝ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
 
Դեսպան Ֆան Յոնգը կարևորել է եռակողմ հայտարարության ստորագրումը և հույս հայտնել, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով:
 
Հանձնաժողովի նախագահը խոսել է մի շարք ոլորտներում հայ-չինական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին: Նշվել է, որ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին, Չինաստանի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է. 2020 թվականի ընթացքում այն կազմել է շուրջ 1 մլրդ դոլար:
 
Անդրադառնալով խորհրդարանների միջև համագործակցությանը՝ զրուցակիցները համակարծիք էին, որ համավարակի ավարտից հետո անհրաժեշտ է ակտիվացնել շփումները համանուն հանձնաժողովների և բարեկամական խմբերի միջև:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 98 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար